• OPPA REALTY — անշարժ գույքի գործակալություն
  • OPPA DOORS — Մուտքի և միջսենյակային դռների առցանց խանութ
«ՕՊՊԱ» ՍՊԸ անշարժ գույքի գործակալություն
Երկ-ուրբաթ 10:00-20:00
Շաբաթ օրը 10:00-18:00
ք. Երևան,
Ամիրյան 7/1 բն․ 2
info@oppa.am

Ընկերության մասին

«ՕՊՊԱ» անշարժ գույքի գործակալությունը հանդիսանում է Հայաստանյան անշարժ գույքի շուկայի առաջատարներից մեկը: Մեր ընկերությունը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ՝ բնակելի, կոմերցիոն, անշարժ գույքի փոխանակման, գնման, վաճառքի և վարձակալության ոլորտներում՝ երաշխավորելով շահավետ, արագ և անվտանգ գործարքներ:

Մեր առավելությունները

Մեր տրամադրության տակ է երկրի անշարժ գույքի խոշորագույն բազան, ինչի շնորհիվ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ձեռք բերել կամ վարձակալել օբյեկտ, որը լիովին համապատասխանում է իր պահանջներին և բյուջեին։ Բազան անընդհատ թարմացվում է, ուստի բոլոր առաջարկներն արդիական են: Մեր ծառայություններից օգտվում են բազմաթիվ վաճառողներ և գնորդներ, վարձակալներ և վարձատուներ, որոնց մենք օգնում ենք գալ փոխշահավետ համաձայնության։

Տարիների ընթացքում մեր գործակալությունը համագործակցել է Հայաստանի խոշորագույն շինարարական ընկերությունների հետ: ինչը մեզ թույլ է տալիս սահմանել անշարժ գույքի բացառիկ գներ նորակառույցներում և անցկացնել ակցիաներ, որոնց շրջանակներում կարելի է ձեռք բերել բնակարաններ մինչեւ 10% զեղչով ՝ ժամանակակից և հարմարավետ բնակելի համալիրներում:

Մենք աշխատում ենք պրոֆեսիոնալ թիմով, որտեղ միավորվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։ Մեր գործակալների գիտելիքներն ու փորձը թույլ են տալիս օպերատիվ կերպով լուծել ամենաբարդ խնդիրները: Մենք լիովին տիրապետում ենք հայրենական անշարժ գույքի շուկայում առկա իրավիճակին, այդ պատճառով անսխալ կանխատեսում ենք բոլոր միտումներն ու փոփոխությունները՝ անշարժ գույքի ոլորտում:

Մեր աշխատանքում մենք ձգտում ենք արժանանալ յուրաքանչյուր հաճախորդի գոհունակությանը, որպեսզի նրանք իրենց գործընկերներին վստահորեն խորհուրդ տան << ՕՊՊԱ>> գործակալությունը:Մենք կարևորում ենք մեր հաճախորդների վստահությունը և ձգտում անթերի հեղինակության:

Մենք երաշխավորում ենք՝

  • Անհատական մոտեցում
  • Առաջադրված խնդիրների արագ լուծում
  • Գործարքի լիարժեք անվտանգություն
  • Գործարքի իրավաբանական ձևակերպում՝ օրենսդրության պահանջներին համապատասխան
  • Ազնվություն և գաղտնիություն

Անշարժ գույքի տեսակները

Մեր գործակալությունը աշխատում է առաջնային և երկրորդային շուկաներում ներկայացված անշարժ գույքի բոլոր տեսարկների հետ:

Հարմարավետ նավիգացիոն համակարգը թույլ է տալիս հաճախորդներին ծանոթանալ իրենց պահանջներին համապատասխան առաջարկներին , և անշարժ գույքի բազայից ընտրել համապատասխան տարածք:

Մեր աշխատակիցները սիրով կզբաղվեն անհրաժեշտ օբյեկտի որոնմամբ՝ տրամադրելով շահավետ տարբերակներ:

  • Երկրորդային շուկա: Մեր բազայում ներկայացված են էկոնոմ և էլիտար դասի բնակարաններ Երևանում,ինչպես նաև Հայաստանի այլ տարածքներում:
  • Նորակառույցներ: Գործակալությունը համագործակցում է առաջատար շինարարական ընկերությունների հետ՝ առաջարկելով բնակարաններ շինարարության ցանկացած փուլում: Բացառիկ առաջարկների շրջանակում գնորդներին կարող է տրվել զեղչ՝ օբյեկտի արժեքի 10%-ի չափով:
  • Հողատարածքներ: Մենք առաջարկում ենք հողատարածքներ Երևանում և այլ շրջաններում, որտեղ դուք կարող եք կառուցել Ձեր երազանքների տունը Ձեր իսկ նախագծով:
  • Վարձակալություն: Վարձակալություն: Մենք առաջարկում ենք վարձակալության ենթակա անշարժ գույքի մեծ ընտրություն ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ:
  • Կոմերցիոն տարածքներ: Մեր բազայում ներկայացված է կոմերցիոն անշարժ գույքի լայն ընտրանի, այդ թվում՝ առևտրային, պահեստային, գրասենյակային և արտադրական տարածքներ:
  • Անշարժ գույք քաղաքից դուրս: Անշարժ գույք քաղաքից դուրս: Մենք առաջարկում ենք քաղաքից դուրս մասնավոր տներ և էլիտար քոթեջներ ձեր հանգիստը բնության գրկում վայելելու համար:

Եթե ցանկանում եք փոխանակել, գնել, վաճառել կամ վարձակալել անշարժ գույք, ապա դիմեք մեզ՝ <<ՕՊՊԱ >> Անշարժ Գույքի գործակալություն: Կարող եք վստահ լինել, որ մեր համագործակցության արդյունքը կգերազանցի Ձեր սպասելիքները:

Վեր