Ներդրում ները անշարժ գույքի շուկայում
Ինչպես բնակելի անշարժ գույքը, կոմերցիոն տարածքները ևս կարող են, սպեկուլյատիվ գործողությունների (առք, վաճառք և վարձակալություն) արդյունքում՝ եկամտաբեր լինել:
Այնուամենայնիվ, այն փաստը, որ կոմերցիոն անշարժ գույքը նախատեսված է բիզնեսի համար, ազդում է հավանական վարձակալների թվի և դրանց բնույթի վրա: Կոմերցիոն անշարժ գույքով հետաքրքրվող մարդկանց թիվը մոտ 4-5 անգամ ավելի քիչ է, քան այն մարդկանց, ովքեր բնակարանի կարիք ունեն:
Դա տրամաբանական է, քանի որ հատկապես խոշոր և միջին ձեռներեցները ներկայացնում են հասարակության համեմատաբար ավելի փոքր տոկոս:
Բացի այդ, կոմերցիոն անշարժ գույքի շուկան բացասական գործոնների նկատմամբ ավելի զգայուն է, քան բնակարանային շուկան:
Դա պայմանավորված է նրանով, որ բիզնեսի ակտիվությունը ժամանակ առ ժամանակ վերելք և անկում է ապրում: Անկման շրջանում պահեստների, գրասենյակների և այլ օբյեկտների պահանջարկը կտրուկ նվազում է, դրան զուգահեռ նվազում է նաև գինը: Նեղ ուղղվածություն ունենալու հետևանքով՝ ներդրումները կոմերցիոն տարածքներում լավ հեռանկարներ ունեն միայն բարենպաստ պայմաններում:
Նախաճգնաժամային շրջանում՝ գրասենյակային, պահեստային և նմանատիպ այլ տարածքներում ներդրումներ կատարելու օգուտները ակնհայտ էին: Եղել են տարիներ, երբ անշարժ գույքի գները կրկնապատկվել են, և նույնիսկ փոքր օբյեկտը կարող էր զգալիորեն մեծ եկամուտ բերել սեփականատիրոջը:
Հաշվի առնելով շուկայական իրավիճակը, ներդրումներ կատարելիս անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել շուկան և հաշվի առնել ռիսկային գործոնները: