Վաճառվում է 2 սենյականոց լուսավոր և հարմարավետ բնակարան Շիրակի փողոցում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և գտնվում է հիանալի վիճակում: Գործում են կոմունալ բոլոր հարմարությունները, ջեռուցման անհատական համակարգ: Բնակարանում առկա է նրբաճաշակ և ժամանակակից դիզայն, նուրբ գույների համադրություն, որը բնակարանում ապահովում է մշտապես ջերմ և հարմարավետ մթնոլորտ: Բնակարանը վաճառվում է խոհանոցային կահույքի հետ միասին: Հարակից տարածքում կան բազմաթիվ մթերային խանութներ և ձեր բարեկեցիկ կյանքն ապահովող այլ սպասարկման անհրաժեշտ կենտրոններ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Կազմակերպությունը հոգում է բոլոր իրավաբանական գործընթացները։