Վաճառվում է 3 սենյականոց, վերանորոգված բնակարան՝ Արաբկիրի՝ Արամ Խաչատրյան փողոցում: Բնակարանը գտնվում է պանելային շենքի՝ 9-րդ հարկում: Բնակարանը երկհարկանի է՝ միացված տանիքային հատվածին: Տանիքը վերանորոգված է: Ունի վառ ու գեղեցիկ գունային համադրություն: Արևկող է, ինչի շնորհիվ՝ արևի պայծառ գույները խառնվելով բնակարանի վառ գույների հետ՝ ավելի լուսավոր ու ջերմ է դարձնում բնակարանը: Բնակարանում տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրոպական արտադրության պատուհաններ: Խոհանոցը և սանհանգույցը՝ սալիկապատ են: Առաջին հարկի հատակը՝ մանրահատակ է: Բնակարանը գազաֆիկացված է: Ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով: Ունի մշտական տաք և սառը ջուր: Առաջին հարկում են գտնվում ճաշասենյակը, որը միացված է խոհանոցին և նախասրահին: Երկրորդ հարկում է գտնվում 2 ննջասենյակ, 1 աշխատասենյակ և 3 խորդանոց: Խորդանոցների մակերեսը՝ 13.5 ք.մ.:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Կազմակերպությունը հոգում է բոլոր իրավաբանական գործընթացները։